Դիմելու ճիշտ ձևը

  

Ինչպիսի՞ տեսք ունի լավ դիմումը

Եթե գտել եք ձեզ հետաքրքրող հայտարարություն և ցանկանում եք դիմել, ապա այստեղ ներկայացված է Գերմանիայում աշխատանքի դիմումի հիմնական կետերի համառոտ ուղեցույցը։
Դիմելու տարբերակները տարբեր են՝ լինի էլեկտրոնային փոստով՝ PDF հավելվածներով, առցանց (online) կամ դասական ձևով՝ փոստով։ Դիմումի ձևաչափը կախված է դիմելու եղանակից և կազմակերպությունից։ Սակայն միշտ պետք է հստակ լինի, թե ինչու եք ցանկանում հենց այդ պաշտոնը և ինչ որակավորումներ ունեք։
Առաջինը պետք է բացատրեք հայտի ուղեկցող նամակում և/կամ մոտիվացիոն նամակում, երկրորդը՝ կենսագրականում։ 
Փոստով դիմելու դեպքում կարող եք ավելացնել դիմումի տիտղոսաթռրթ (Deckblatt)։
Մոտիվացիոն նամակում մանրամասն ներկայացնում եք, ինչու հենց դուք եք առավելագույնս համապատասխան այդ պաշտոն Առաջինը պետք է բացատրեք հայտի ուղեկցող նամակում և/կամ մոտիվացիոն նամակում, երկրորդը՝ կենսագրությունում։
Փոստով դիմելու դեպքում կարող եք ավելացնել դիմումի տիտղոսաթերթը (Deckblatt)։
Մոտիվացիոն նամակում մանրամասն ներկայացնում եք, թե ինչու հենց դուք եք առավելագույնս համապատասխանում տվյալ պաշտոնին։ Ճիշտ ուղղագրությունն ու համապատասխան էջի ձևաչափի պահպանումը պարտադիր են։
 
 

Հայտի ուղեկցող նամակ (Anschreiben)

Կարճ ներկայացրեք դիմելու պատճառը՝ ընդգծելով ձեր հետաքրքրվածությունն ու ուժեղ կողմերը։
Առաջին տպավորությունը վճռորոշ է, ուստի ձևակերպումները պետք է լինեն հստակ, կոնկրետ և բովանդակային՝ խուսափելով միայն ստանդարտ արտահայտություններից։ Դիմումի ուղեկցող նամակը, որպես կանոն, կազմում է մեկ էջ։
 

Կենսագրական (Lebenslauf / CV)

Կենսագրականը ձեր դիմումի հիմնական բաղադրիչն է։ Այն պետք է պարունակի՝
● Անձնական տվյալներ (անուն, հասցե, կոնտակտային տվյալներ)
● Կրթություն, աշխատանքային փորձ, պրակտիկաներ և վերապատրաստումներ (որ դպրոցներն ու համալսարաններն եք ավարտել, ուսումնառության ոլորտները, գնահատականները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնցում աշխատել եք և ձեր կատարած պարտականությունները)
● Լեզվական և համակարգչային հմտություններ
● Հատուկ կարողություններ և հետաքրքրություններ (մասնագիտական հմտություններ, երաժշտական կամ սպորտային զբաղմունքներ, ակումբային գործունեություն և այլն)։
Կրթության և աշխատանքային փորձի բաժինները պետք է ներկայացվեն հակադարձ քրոնոլոգիական կարգով՝ սկսելով ամենավերջին գործունեությունից։
Կենսագրականին կցված լուսանկարը պարտադիր չէ, սակայն գործատուների կողմից հաճախ ակնկալվում է։
Կենսագրականի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի երկու էջը։
Որպես կից փաստաթղթեր ներկայացրեք համապատասխան վկայականներն ու երաշխավորագրերը։ Եթե դրանք անգլերեն կամ գերմաներեն չեն, նպատակահարմար է կցել նաև դրանց թարգմանությունները։ 
 

Ինչն է կարևոր հարցազրույցի ժամանակ

Եթե ձեր դիմումը հաջող է և դուք անցել եք նախնական ընտրությունը, ձեզ հրավիրում են հարցազրույցի (Bewerbungsgespräch)։
Եթե դեռ գտնվեք արտերկրում, հարցազրույցը կարող է անցկացվել նաև առցանց ձևաչափով։
Պատրաստությունը վճռորոշ է․ անհրաժեշտ է ցույց տալ, որ ուսումնասիրել եք ընկերությունը (օրինակ՝ դրա կայքէջը), որպեսզի հստակ կարողանաք բացատրել, թե ինչու հենց տվյալ հաստիքն եք ցանկանում զբաղեցնել։
Նախապես մտածեք, թե ինչպես ներկայացնել ինքներդ ձեզ, ձեր ուժեղ և թույլ կողմերը, քանի որ այդ մասին հաճախ հարցեր են տալիս։
Կարելի է նախօրոք պատրաստել հարցեր, որոնք ցանկանում եք տալ վերջում (օրինակ՝ աշխատանքի մանրամասների, թիմի չափի կամ հեռավար աշխատանքի կարգավորումների վերաբերյալ):
Հագուստը նույնպես կարևոր է․ այն պետք է համապատասխան լինի աշխատանքի բնույթին։ 
Մեծ ընկերություններում աշխատանքի դիմումի գործընթացի մի փուլ կարող է լինել «համարժեքության կենտրոնը» (Assessment-Center), որտեղ գնահատվում են թեկնածուների հմտությունները տարբեր ոլորտներում։ Եթե գործատուն և աշխատողը հասնում են համաձայնության, կնքվում է գրավոր աշխատանքային պայմանագիր, որը սահմանում է աշխատանքի ընդհանուր պայմանները: