Մասնագիտական կրտություն
Կացություն մասնագիտական կրթության համար (Aufenthalt für eine Berufsausbildung)
Ովքե՞ր կարող են օգտվել այս կարգավորումից․
Գերմանիայում գործում են մոտ 350 պետականորեն ճանաչված մասնագիտական կրթական ծրագրեր։ Մասնագիտական կրթությունը պետք է տևի առնվազն 2 տարի։ Մասնագիտական կրթությունը կապված չէ որոշակի տարիքային սահմանափակման հետ։
Եթե ցանկանում եք անցնել մասնագիտական կրթություն, կարող եք դիմել կացության իրավունք ստանալու համար՝ մասնագիտական կրթության նպատակով (Aufenthaltserlaubnis zum Zweck der Ausbildung)։ Դրա համար անհրաժեշտ է բավարարել որոշ նախապայմանների, որոնք ներկայացված են ստորև։
Եթե մասնագիտական կրթությունը հաջողությամբ ավարտեք, օտարերկրացիների վարչությունը կարող է ձեր կացության իրավունքը մեկ տարով երկարաձգել «Աշխատանքի որոնման նպատակով» կամ այն փոխել «Մասնագիտական որակավորման տիրույթում աշխատողների» կացության իրավունքով (Fachkräfte mit Berufsausbildung)։
Նախապայմանները․
Մասնագիտական կրթության ուսուցման վայր (Ausbildungsplatz)
Կացության իրավունքի տրամադրման համար պետք է առկա լինի մասնագիտական կրթության պայմանագիր։ Կրթությունը պետք է լինի պետականորեն ճանաչված, տևի առնվազն 2 տարի և ավարտվի պետականորեն ճանաչված վկայականով։ Գերմանիայի Դաշնության ներքին գործերի նախարարությունը նշում է, որ դպրոցական գնահատականները երբեմն էական չեն, և մասնագիտական կրթության հաստատությունն ինքն է որոշում, արդյոք ուսանողը համապատասխանում է իրենց չափորոշիչներին։
Կենսապայմանների ապահովում (Lebensunterhaltssicherung)
Մասնագիտական կրթությունը սովորաբար վճարովի է, ուստի ուսանողի ապրուստը կարող է ապահովվել սեփական միջոցներով։
Եթե ուսանողը հասկանալի պատճառներով չի ապրում ծնողների հետ և ստանում է ցածր վարձատրություն, նա կարող է դիմել նաև «Դաշնային կրթաթոշակային ծրագրին» (Bundesausbildungsbeihilfe)։ Գումարի չափը, կախված է տարբեր գործոններից, բայց Գերմանիայի Դաշնային ուսումնական աջակցության օրենքի հիման վրա տրամադրվող կրթաթոշակ-վարկի (BAföG)-ի նման պարտադիր վերադարձի ենթակա չէ։
Նաև հնարավոր է, որ կազմակերպությունը տրամադրի վարձատրության չափին համապատասխանող սենյակ/բնակարան։
Բացի այդ, ուսանողը կարող է ձեռք բերել լրացուցիչ աշխատանք, որը կապ չունի իր ուսման հետ, առավելագույնը՝ շաբաթական 10 ժամ։
Լեզվի գիտելիքներ
Կացության իրավունք ստանալու համար պահանջվում է B1 մակարդակի գերմաներենի գիտելիքների իմացություն։ Խնամող մասնագետների (Pflegefachkraft) կրթության դեպքում հաճախ պահանջվում է B2 մակարդակ։ Լեզվի գիտելիքները պարտադիր չի ապացուցվեն մինչև վիզայի տրամադրումը, քանի որ կացության իրավունքը հնարավորություն է տալիս մասնակցել մասնագիտական գերմաներենի նախապատրաստական դասընթացների։
Գերմանական աշխատաշուկայի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) համաձայնություն
Սովորաբար անհրաժեշտ է ստանալ համաձայնություն, որը ստուգում է՝ արդյոք ուսանողը ընդունվում է նույն պայմաններով, ինչ Գերմանիայի քաղաքացիները։ Այն նաև գնահատում է՝ արդյոք այլ անձ՝ Գերմանիայից կամ ԵՄ-ից, կարող է ստանձնել այդ հաստիքը։ Եթե նախապատվություն ունեցող անձ չկա, ստուգումը ունենում է դրական եզրակացություն։
Անձնագիր և հաստատված ինքնություն
Վիզայի և հետագա կացության թույլտվության տրամադրման նախապայման է, որ դիմողի ինքնությունը հաստատված լինի և ներկայացված լինի վավերական անձնագիր:
Չպետք է լինի արտաքսման հիմք
Արտաքսման հիմքեր չպետք է լինեն, օրինակ՝ հանրային անվտանգությանը սպառնացող հանգամանքներ (ինչպես հանցագործությունների դեպքում)։
Մուտքի կամ կացության արգելք
Եթե անձը նախկինում Գերմանիայում կամ շենգենյան այլ երկրում դիմել է ապաստանի համար և արտաքսվել է, ապա նրա համար գոյություն ունի մուտքի արգելք։ Հատկապես զգուշավոր պետք է լինել այսպես կոչված անվտանգ ծագման երկրներից եկող անձանց մերժման դեպքում, քանի որ այդ պարագայում որոշ կացության թույլտվություններ արգելափակվում են՝ նույնիսկ եթե արտաքսում դեռ չի իրականացվել։ Մուտքի արգելքի առկայության դեպքում յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին՝ պարզելու դրա տևողության կրճատման հնարավորությունները։
Մուտք համապատասխան վիզայով
Մասնագիտական կրթության նպատակով կացության իրավունքի տրամադրման համար անհրաժեշտ է, որ անձը մուտք գործի համապատասխան վիզայով։
Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կարճաժամկետ մուտքը հնարավոր է եղել զբոսաշրջային վիզայով կամ առանց դրա։








