Աշխատանք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար

  

Աշխատանքի առաջարկ

 
Աշխատանքային գործունեության նպատակով կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կոնկրետ աշխատանքի առաջարկ որակավորված զբաղվածության (աշխատանքի) համար։ Որակավորումը պետք է համապատասխանի զբաղվածությանը, սակայն աշխատանքը թույլատրվում է նաև հարակից մասնագիտություններում կամ այն մասնագիտություններում, որոնք բուհական կրթություն չեն պահանջում։
 
ԵՄ կապույտ քարտի դեպքում աշխատանքը պետք է համապատասխան լինի որակավորմանը։ Այսպիսի աշխատանքային առաջարկը կարող է հաստատվել «Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն» (Erklärung zum Beschäftigungsverhältnis) ձևաթղթով։
 
 

Նվազագույն աշխատավարձ

Բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք մտադիր են Գերմանիայում  իրականացնել որակավորված աշխատանք, կարող են գնալ Գերմանիա՝պայմանով, որ ապահովելու են իրենց ապրուստը սեփական միջոցներով։
 
Եթե աշխատավարձը գերազանցում է նշված շեմը, տրամադրվում է ԵՄ կապույտ քարտ։ Եթե աշխատավարձը չի հասնում  նվազագույն շեմին, տրամադրվում է կացության թույլտվություն՝ ըստ Գերմանիայի Կացության մասին օրենքի § 18b։
 
2026 թվականի դրությամբ կարևոր է տարբերակել մասնագետներին,
  •  ովքեր տարեկան ստանում են նվազագույնը 50700€ (հարկումներից առաջ հաշվարկված աշխատավարձ), ստանում են ԵՄ կապույտ քարտր։
  • նրանք, ովքեր տարեկան ստանում են նվազագույնը 45.934€ (հարկումներից առաջ հաշվարկված աշխատավարձ) և աշխատում են այսպես կոչված դեֆիցիտային մասնագիտություններում (բնագիտություն, մաթեմատիկա, ինժեներիա, բժշկություն կամ IT մասնագիտություն), նույնպես կարող են ստանալ ԵՄ կապույտ քարտ։
  • նրանք, ում տարեկան աշխատավարձը գտնվում է սահմանված շեմից ցածր, կարող են ստանալ կացության թույլտվություն։ Եթե մասնագետի տարիքը գերազանցում է 45 տարին, ապա նա պարտադիր  պետք է նաև ցույց տա առնվազն 55770 € աշխատավարձ կամ համապատասխան կենսաթոշակային ապահովում։
 

Գերմանիայի աշխատաշուկայի դաշնային գործակալության համաձայնություն

 
Այստեղ ևս աշխատավարձի շեմի տարբերակումը կարևոր է։
Բարձր որակավորում ունեցող մասնագետներին ԵՄ կապույտ քարտ տրամադրվում է առանց գործակալության համաձայնության, եթե աշխատավարձը հասնում է 58.400 եվրոյի։
Այս շեմից ցածր աշխատավարձի դեպքում անհրաժեշտ է Գերմանիայի աշխատաշուկայի դաշնային գործակալության համաձայնություն, որը ստուգում է՝ արդյոք աշխատավարձը, աշխատանքային ժամերը, արձակուրդները համադրելի են երկրի աշխատողների աշխատանքային պայմանների հետ։
 
 

Միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների համար

 
Կացության կամ ԵՄ կապույտ քարտի տրամադրելուց առաջ պետք է հաստատվի, որ անձը բարձրագույն կրթություն ունի։ Ստուգվում է՝ արդյոք նրա դիպլոմը գերմանական բուհական դիպլոմ է կամ օտարերկրյա դիպլոմը ճանաչվա՞ծ է կամ համարժե՞ք է գերմանականին։
Չի ստուգվում մասնագիտական որակավորման համարժեքությունը (արդյոք էական տարբերություններ կան գերմանական դիպլոմի հետ), այլ թե անձն ունի՞ բուհական ավարտական վկայական (առնվազն բակալավրի մակարդակ) կարգավորված ու ճանաչված ուսումնական ծրագրում։
 
Օգնության է տալիս «anabin» տվյալների բազան.
Եթե և բուհը, և դիպլոմը նշված են «H+», դիպլոմը ճանաչված է։
Եթե առնվազն մեկը նշված է «H+/-», հնարավոր է անհատական գնահատում՝ կենտրոնական օտարերկրյա կրթության վարչության (ZAB) միջոցով։
IT մասնագետների համար գործում են բացառություններ:
Մասնագիտական գործունեության թույլտվություն
 
Կարգավորվող մասնագիտությունների (օր. բժիշկ, փաստաբան, ինժեներ) դեպքում անհրաժեշտ է մասնագիտական գործունեության թույլտվություն։ Այն տրամադրվում է միայն որակավորման համարժեքության հաստատման դեպքում։
Ստուգվում է, թե ստացած կրթությունը պարունակու՞մ է էական տարբերություններ գերմանականի հետ, անհրաժեշտության դեպքում իրականացվում են հարմապատասխանեցման քայլեր կամ գիտելիքների թեստավորում։
 

Կացության միջոցների ապահովում 

Կենսապահովումը կացության թույլտվության տրամադրման ընդհանուր պայմաններից մեկն է, և բացառությամբ որոշ դեպքերի, միշտ պարտադիր է։ Բուհական կրթություն ստացած մասնագետի աշխատավարձը, որպես կանոն, բավարարում է այդ պահանջը:
 

Անձնագիր և հաստատված ինքնություն

Վիզայի և հետագա կացության թույլտվության տրամադրման նախապայման է, որ դիմողի ինքնությունը հաստատված լինի և ներկայացված լինի վավերական անձնագիր:
 

Արտաքսման հիմքերի բացակայություն

Արտաքսման հիմքեր չպետք է առկա լինեն, օրինակ՝ հանրային անվտանգությանը սպառնացող հանգամանքներ։ (Օրինակ՝ հանցագործությունների դեպքում)։
 

Մուտքի կամ կացության արգելքի բացակայություն

Եթե անձը նախկինում Գերմանիայում կամ շենգենյան այլ երկրում խնդրել է ապաստանի և արտաքսվել է, ապա նրա համար գոյություն ունի մուտքի արգելք։ Հատկապես զգուշավոր պետք է լինել այսպես կոչված անվտանգ ծագման երկրներից եկող անձանց մերժման դեպքում, քանի որ այդ պարագայում որոշ կացության թույլտվություններ արգելափակվում են՝ նույնիսկ եթե արտաքսում դեռ չի իրականացվել։ Մուտքի արգելքի առկայության դեպքում յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին՝ պարզելու դրա տևողության կրճատման հնարավորությունները։
 

Մուտք համապատասխան վիզայով

Աշխատանքային գործունեության նպատակով կացության թույլտվություն ստանալու համար պարտադիր է, որ անձը մուտք գործած լինի համապատասխան վիզայով։
Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կարճաժամկետ մուտքը հնարավոր է զբոսաշրջային վիզայով կամ առանց դրա։