Կացության իրավունք ընտանեկան դրդապատճառներով

  

Ի՞նչ է անհրաժեշտ Գերմանիայում օրինական կացության համար

Գերմանիայում օրինական բնակվելու ցանկություն ունեցող անձը, որպես կանոն, պետք է երկիր մուտք գործի վիզայով և հետագա բնակության համար ստանա համապատասխան կացության թույլտվություն։ (Aufenthaltstitel)
Կան բազում երկրներ, որոնց քաղաքացիների համար Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտք գործելու համար մուտքի վիզան պարտադիր է։ Այդ երկրների շարքում են Հայաստանը, Կոսովոն, Ռուսաստանը և Թուրքիան։
Մի շարք այլ երկրների քաղաքացիներին, օրինակ՝ Ալբանիայի, Բոսնիայի, Վրաստանի կամ Ուկրաինայի, թույլատրվում է մուտք գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն առանց վիզայի՝ մինչև 90 օր՝ այցելության կամ զբոսաշրջային նպատակներով։ Սակայն այդ ժամանակահատվածում նրանք աշխատելու թույլտվություն չունեն։
Երկարաժամկետ կացության համար նաև նրանք պարտավոր են նախապես ստանալ համապատասխան վիզա։
 

Ո՞վ կարող է մուտք գործել ընտանեկան հիմքով

Եթե ցանկանում եք Գերմանիայում բնակվել ընտանեկան հիմքով, ապա մուտքի համար անհրաժեշտ է ընտանիքի վերամիավորման վիզա։ (Familienzusammenführungsvisum)։
Միայն այդպիսի վիզա ունենալու դեպքում կարող եք Գերմանիայում ստանալ ընտանեկան հիմքով կացության թույլտվություն։
Գոյություն ունեն ընտանեկան հիմքով կացության թույլտվություն ստանալու տարբեր հնարավորություններ