Վիզա և կացության թույլտվություն
Վիզայի և կացության թույլտվության հիմնական պահանջներ
Վիզայի, կացության թույլտվության կամ մշտական կացության իրավունք ստանալը մեծամասամբ հնարավոր է միայն այն դեպքում, եթե բավարարեն հետևյալ հիմնական պահանջները (Կացության մասին օրենքի հոդվածներ Aufenthaltsgesetz, §§ 5, 10, 11):
1․ Բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանաք ապրել առանց սոցիալական աջակցություն
Վիզա կամ կացության թույլտվություն ստանալը սովորաբար հնարավոր է միայն այն դեպքում, եթե անձն ունի բավարար եկամուտներ կամ սեփական այլ միջոցներ (տես՝ Կացության մասին օրենք § 2 Abs. 3 Aufenthaltsgesetz):
Վիզայի կենտրոնը կամ օտարերկրացիների վարչությունը նախ հաշվում է, թե որքան գումար է անհրաժեշտ անձին, որպեսզի նա Գերմանիայում ապրի առանց Hartz-IV աջակցության: Յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար հաշվում են հիմնական դրույքաչափը (Regelsatz), գումարին ավելացվում են բնակարանի վարձավճարները, և ստացվում է այն գումարը եվրոյով, որն անհրաժեշտ է անձին Գերմանիայում գոյատևելու համար:
Օրինակ՝ միայնակ ապաստանող մեծահասակի համար՝ ստանդարտ պահանջ՝ 563 € (2026 թվականի տվյալներով), բնակարանի վարձ՝ 449 (կախված է երկրամասից, բայց պայմանական վերցրեցինք Բեռլինի օրինակը, որը միջինում կազմում է 449€), ընդհանուր պահանջ՝ այս երկուսի գումարը, որը կկազմի 1011 €։ Այս գումարը նախատեսված է միայն տարրական կենսական կարիքները հոգալու համար։ Այժմ հաշվում ենք եկամուտները և սեփական միջոցները: Հաշվվում է ամսական աշխատավարձը՝ դուրս բերելով ազատ թողնված գումարը (Freibetrag): Սեփական միջոցների մեջ մտնում են նաև՝ երեխայի նպաստ (Kindergeld), ծնողական նպաստը (Elterngeld), ապահովագրական վճարումների հիման վրա տրամադրվող նպաստներ, գույքից ստացված տոկոսներ կամ վարձավճարներ (Գերմանիայում կամ արտերկրում): Միայն այն դեպքում, երբ անձի միջոցները գերազանցում են հաշվարկված նվազագույն կենսապահովման շեմը, համարվում է, որ նրա կյանքի նվազագույն միջոցներն ապահովված են
Ճշգրիտ հաշվարկ ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել SGB II-ի համապատասխան հաշվիչը։
2.Անձնագրի և ինքնության հաստատում
3.Չպետք է լինի արտաքսման հիմք:
Երբ անձը հանցանք է գործել կամ այլ կերպ վտանգել է հասարակական կարգը, կացության իրավունք չի ստանա։
4.Սովորաբար վավեր անձնագրի առկայությունը պարտադիր է
5. Կացության թույլտվությունը սովորաբար տրվում է միայն վիզայի ընթացակարգի պահպանման դեպքում: Անձը կարող է օրինական մնալ Գերմանիայում միայն այն պարագայում, եթե նախապես՝ մուտքից առաջ, վիզայի կենտրոնում դիմել է երկարաժամկետ կացության վիզայի համար՝ ճշգրիտ նշելով կացության նպատակը։
6.Մուտքի և կացության արգելքներ
Չպետք է լինի մուտքի կամ կացության կամ էլ շենգենյան համակարգի տվյալների բազայում գրանցված արգելք։
Մուտքի և կացության արգելքը (Sperrwirkung) կիրառվում է, օրինակ, այն պարագայում, երբ անձն արտաքսվել է Գերմանիայից, նրա ապաստանի դիմումը մերժվել է անհիմն որակվելով, ինչպես նաև այն դեպքում, երբ նա, չնայած սահմանված ժամկետին, չի լքել երկիրը կամավոր կերպով։
7.Ապաստանման գործընթացի ընթացքում, սովորաբար, կացության թույլտվություն չի տրվում: