Գործնական խորհուրդներ

  

Սոցիալական միություններ

Գերմանիայում գործում են շուրջ 580 000 տարբեր միություններ։ Կան սպորտային, երգչախմբային, մշակութային, բնապահպանական խմբեր, քաղաքացիական նախաձեռնություններ և բազմաթիվ այլ կազմակերպություններ։ Այս միությունները լավ հնարավորություն են տալիս ծանոթանալու նույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ, միասին նոր բաներ փորձել, նոր գաղափարներ զարգացնել կամ քննարկել տարբեր թեմաներ։ Միությունները գործում են ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար։ Որոշները պահանջում են փոքր անդամավճար։ Սպորտային միությունների դեպքում վճարները հաճախ ավելի ցածր են, քան, օրինակ, ֆիթնես ակումբների անդամավճարները։
 

Նամակներ և փաստաթղթեր

Գերմանիան հայտնի է իր բյուրոկրատիայիով։ Դուք հաճախ կստանաք տարբեր նամակներ՝ օտարերկրացիների վարչությունից, հարկային ծառայությունից, ապահովագրական ընկերություններից կամ քաղաքային վարչակազմից։ Դրանց մեծ մասը շատ կարևոր է և պետք է պահպանվի։ Լավ կլինի առանձնացնել մեկ թղթապանակ, որտեղ կպահպանեք բոլոր կարևոր փաստաթղթերը։
 

Բնակություն

Կացության թույլտվություն ստանալու համար պետք է օտարերկրացիների վարչությանը ներկայացնել գրանցման վկայականը։ Ուստի բնակարան գտնելը անհրաժեշտ է Գերմանիա ժամանելու սկզբնական փուլում։ Բնակարաններ կարելի է գտնել թերթերում կամ առցանց անշարժ գույքի հարթակներում։ Այլ երկրների համեմատ՝ Գերմանիայում վարձակալության շուկան մեծ է, հետևաբար պարտադիր չէ անմիջապես բնակարան գնել։ Վարձակալել հնարավոր է ոչ միայն մեկ սենյակ կամ ստուդիո, այլև ամբողջ տուն։ Գները զգալիորեն տարբերվում են մեծ քաղաքներում և դրանց շրջակայքում բնակարանները հաճախ բավական թանկ են։ Օրինակ՝ Մյունխենում միջին մեկ քառակուսի մետրի գինը գերազանցում է 17 €-ը։ Փոքր գյուղերում վարձակալությունը շատ ավելի մատչելի է, սակայն այնտեղ տրանսպորտային և գնումների հնարավորությունները սահմանափակ են։