Մեր խորհրդատվական ուղղություններն են՝
- Վիզայի գործընթացի խորհրդատվություն և աջակցություն
- Հասարակության և աշխատաշուկայի ինտեգրման նախապատրաստում
- Գերմաներենի ուսուցման խորհրդատվություն
- Մասնագիտական որակավորման ճանաչման աջակցություն
- Կրթական համակարգում ինտեգրման աջակցություն (տուն/երեխաներ)
- Սոցիալական ապահովություն և առողջապահություն
- Անլուրջ առաջարկներից, աշխատանքի շահագործումից և այլ կախվածություններից պաշտպանություն
Բացի անհատական խորհրդատվությունից, մենք կազմակերպում ենք նաև տեղեկատվական միջոցառումներ՝ իրավական պահանջների, վիզայի գործընթացի և Գերմանիայում կյանքի վերաբերյալ, ինչպես նաև խմբային սեմինարներ՝ երկրի մշակույթի ու առօրեայի վերաբերյալ:
Մենք առևտրային կազմակերպություն կամ աշխատանքի ընդունման գործակալություն չենք: Մենք աջակցում ենք այն անձանց, որոնք ցանկանում են Գերմանիայում ստեղծել ապագա և դրա համար անհրաժեշտ տեղեկություն և հմտություններ ձեռք բերել: Այստեղ առաջնային են խորհրդատվություն ստացողների հետաքրքրությունները, ոչ թե Գերմանիայի կամ իրենց հայրենի երկրի պետական կամ տնտեսական շահերը: Մենք չենք համագործակցում առանձին ընկերությունների հետ, այլ միայն ոլորտային միավորումների, որոնք ներկայացված են համապատասխան երկրամասերում:
Անհատական խորհրդատվությունը, սեմինարները և տեղեկատվական միջոցառումներն անվճար են:
Կարևոր նշում
Մեր խորհրդատուներին արգելվում է ուղղակի կամ անուղղակի ձևով ստանալ որևէ դրամական միջոց կամ ֆինանսական առավելություն հաճախորդներից, ինչպես նաև ներգաղթով շահագրգռված այլ անձանց, կազմակերպություններից կամ ընկերություններից։ Կոռուպցիայի ցանկացած ձև խստորեն արգելվում է, և կիրառվում են համապատասխանության բարձր պահանջներ։ Եթե նկատում եք այս սկզբունքների խախտում, կարող եք անհապաղ գաղտնի դիմել մեր բողոքարկման հոթլայնին՝ EOK-Migration@ekiba.de հասցեով: Կարող եք նաև գաղտնի հանդիպում ամրագրել՝ նախագծի անձնակազմից անկախ, ձեր լեզվով խոսող այլ անձի օգնությամբ:
Մեր սկզբունքները
Մենք կարևորում ենք սոցիալական աշխատանքի չափանիշների պահպանությունը:
- Անկախ՝ սոցիալական պաշտպանություն և ինքնակազմակերպման աջակցություն, անկախ պետական կամ տնտեսական շահերից
- Կրթված և որակավորված՝ բարձր որակի չափանիշներ, որակավորված խորհրդատուներ, սերտ համագործակցություն Գերմանիայում մասնագիտական կենտրոնների հետ
- Գաղտնի՝ խորհրդատվության գաղտնիք, տվյալների պաշտպանություն
- Արդյունքահեն
- Անվճար
Մեր գործընկերները
Ցանկալի է ապահովել խորհրդառուների՝ Գերմանիա մեկնումից հետո ևս աջակցություն ստանալու հնարավորությունը: Գերմանիայում մենք սերտորեն համագործակցում ենք Մեծահասակ ներգաղթյալների միգրացիոն խորհրդատվության (MBE) և Երիտասարդական միգրացիոն ծառայությունների (JMD) հետ: Դրանից բացի, համագործակցում ենք Բարի գալուստ կենտրոնների, արդյունաբերության և արհեստների պալատների, սոցիալական ոլորտի կազմակերպությունների և ճանաչման կենտրոնների հետ:
Տեղում առկա է սերտ համագործակցություն լեզվի դպրոցների և այլ նախինտեգրացիոն նախագծերի (հատկապես Գյոթե ինստիտուտի նախագծերի) հետ, ինչպես նաև վիզայի կենտրոնների, DAAD-ի և այլ գերմանական գործակալությունների հետ: