Խորհրդատվություն և աջակցություն

  
Նախագիծը աջակցում է Ռուսաստանի, Ալբանիայի, Հայաստանի, Եթովպիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նիգերիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի այն քաղաքացիներին (կամ այլ կացության կարգավիճակ ունեցող անձանց) , ովքեր ցանկանում են տեղափոխվել Գերմանիա։
Այն տրամադրում է անհատական խորհրդատվություն և ուղղորդում այն անձանց, ովքեր իրենց ապագան են ծրագրում Գերմանիայում ՝ ընտանիքի վերամիավորման, աշխատանքի, մասնագիտական կրթության (Ausbildung) կամ այլ օրինական միգրացիոն հնարավորությունների շրջանակներում։
Ծրագրի միջոցով շահառուները ստանում են աջակցություն միգրացիոն գործընթացի նախապատրաստման, հետագա քայլերի պլանավորման, անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման և Գերմանիայում ինտեգրման առաջին փուլերի վերաբերյալ։
Նախագիծը ֆինանսավորում են ԵՄ փախստականների, միգրացիայի և ինտեգրացիայի հիմնադրամը (AMIF), Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Դիակոնիա (Diakonie) բարեգործական կազմակերպությունը։
  

Գրանցում խորհրդատվություն համար HY

Hinweis: Mit einem Sternchen (*) markierte Felder sind Pflichtfelder.


Սույնով ես հաստատում եմ, որ կարդացել և համաձայնվել եմ տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվությանը (նաև մանրամասն ձևով):
 
Համաձայնության հայտարարություն DSGVO -ի համաձայն.
Մասնակիցների տվյալները (անունը, ծննդյան տարեթիվը, սեռը, հասցեն, ազգությունը, ներգաղթի պատճառը և մասնակցությունը տարբեր առաջարկներին) պահվում են մեր ծրագրի վարչակազմում, մշակվում էլեկտրոնային եղանակով և կարող են օգտագործվել ֆինանսավորողների կողմից (ԵՄ, Գերմանիայի միգրացիայի և փախստականների գրասենյակ): Մասնակցելով ծրագրի խորհրդատվություններին և միջոցառումներին` մասնակիցները համաձայնում են դրան:
Ծրագրի շրջանակներում ձեր տվյալների մշակման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ