Վիզայի ընթացակարգը

  

Ու՞մ է հարկավոր վիզա.

Եթե ցանկանում եք օրինական կերպով մեկնել Գերմանիա, ապա մեկնելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել մուտքի վիզա։ Եթե նախատեսում եք երկարաժամկետ մնալ Գերմանիայում, ապա ձեզ հարկավոր կլինի նաև համապատասխան կացության թույլտվություն։
Կան երկրներ, որոնց քաղաքացիների համար Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտք գործելու համար մուտքի վիզան պարտադիր է։ Այդ երկրների շարքում են Հայաստանը, Կոսովոն, Ռուսաստանը և Թուրքիան։
Մի շարք այլ երկրների քաղաքացիներին, օրինակ՝ Ալբանիայի, Բոսնիայի, Վրաստանի կամ Ուկրաինայի, թույլատրվում է մուտք գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն առանց վիզայի՝ մինչև 90 օր՝ այցելության կամ զբոսաշրջային նպատակներով։ Սակայն այդ ժամանակահատվածում նրանք աշխատելու թույլտվություն չունեն։
Գերմանիայում ավելի երկար մնալու համար անհրաժեշտ է համապատասխան վիզա։ Ազգային «D» վիզան սովորաբար տրվում էր 3 կամ 6 ամիս ժամկետով, իսկ այժմ ՝ 2026-ի տվյալներով, ազգային վիզայի տրամադրման պրակտիկան ավելի ճկուն է դարձել և դրա ժամկետը որոշում է համապատասխան մարմինը։
 

Ինչպես է գործում վիզայի ընթացակարգը

 
1. Նախապայմանների ստուգում
Որքանով եք դուք բավարարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ազգային վիզա ստանալու պահանջներին, կախված է նրանից, թե ինչ նպատակով եք մտադիր մուտք գործել երկիր։ Կացության պահանջները ընտանեկան կամ աշխատանքային նպատակներով առավել մանրամասն ներկայացված են հաջորդ բաժիններում։ Ընդհանուր մուտքի նախապայմանները գրեթե միշտ պարտադիր եննախատեսված կացության ժամկետի համար բավարար ֆինանսական միջոցների առկայություն, հստակ հաստատված ինքնություն, վավեր ճանապարհորդական անձնագիր, արտաքսման հիմքի կամ մուտքի/կացության արգելքի բացակայություն։
 
2. Հանդիպման ամսաթվի ամրագրում
Եթե բոլոր նախապայմանները կան, անհրաժեշտ է հանդիպման ամսաթիվ ամրագրել ձեր երկրի Գերմանիայի դեսպանությունում կամ գլխավոր հյուպատոսարանում։ Դա հնարավոր է անել համապատասխան առցանց հանդիպումների համակարգի միջոցով։
 
3. Հայտի ձևը լրացնել և տպել
Ստացվող ճիշտ հայտը հասանելի է համապատասխան դեսպանության կայքում։ Կարող եք օգտվել առցանց ձևից կամ այն լրացնել ձեռքով։
 
4. Հանդիպմանը ներկայանալ
Վիզայի դիմումը ներկայացվում է բացառապես անձամբ։ Հանդիպման ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստաթղթերը․
● հայտի ձևը,
● ճանապարհորդական անձնագիր, որը դիմում ներկայացվող վիզայի գործողության ժամկետի ավարտից հետո առնվազն երեք ամիս դեռևս վավեր է
● անձնագրի պատճեններ,
● լուսանկարներ,
● վիզայի վճար 
● այլ փաստաթղթեր և ապացույցներ՝ ըստ վիզայի տեսակի։
Համապատասխան դեսպանության կայքում հասանելի են ուղեցույցներ, որոնցում մանրամասնորեն նկարագրված են, թե լրացուցիչ ինչ փաստաթղթերն են անհրաժեշտ։ Այնտեղից կարող եք, օրինակ, տեղեկանալ, թե արդյոք հայտի ձևը պետք է ներկայացնել երկուական օրիգինալ տարբերակով, թե մեկ օրիգինալով ու երկու պատճեններով, ինչպես նաև երկու՞, թե երեք լուսանկար պետք է ներկայացնել։ 
 
5. Վիզայով անձնագրի ստացում
Ձեր հայտի ուսումնասիրության ժամկետը կարող է կազմել մինչև երեք ամիս, իսկ առանձին դեպքերում՝ ավելի երկար։ Եթե հայտը հաստատվի, կարող եք ստանալ  վիզայով անձնագրը։ Այն վերցնելիս անհրաժեշտ է նաև հաստատել, որ Գերմանիայում կունենաք վավեր առողջապահական ապահովագրություն։
 
 
6. Կացության թույլտվություն ստանալու համար դիմումի ներկայացում
Գերմանիա մուտք գործելուց հետո՝ մինչ վիզայի գործողության ժամկետի լրանալը, պետք է դիմեք ձեր նախատեսած բնակության վայրի համապատասխան օտարերկրացիների վարչություն՝ կացության թույլտվություն ստանալու համար։ Այս փուլում նույնպես սահմանված է վճար՝ 100 եվրոյի չափով, որը կիրառվում է կացության թույլտվության կամ Եվրամիության կապույտ քարտի համար։ Որոշ դեպքերում վճարի պարտավորությունը հանվում է. օրինակ՝ գերմանացի ընտանիքի անդամների կամ պետական հիմնադրամներից կրթաթոշակ ստացող ուսանողների համար։ 
 

Օտարերկրացիների վարչության համաձայնությունը

Վիզայի տրամադրման համար հաճախ անհրաժեշտ է տեղական օտարերկրացիների վարչության համաձայնությունը։ Այս ընթացակարգը ներքին վարչական բնույթի է ձեր կողմից լրացուցիչ հայտ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Վարչությունը գործի ուսումնասիրության ընթացքում գնահատում է փաստական հանգամանքները։  Այն ստուգում է նախկինում կացության թույլտվություն, ապաստանի թույլտվություն, ինչպես նաև արտաքսման ենթակա, բայց ժամանակավորապես հանդուրժվող անձանց՝ օտարերկրացիների կենտրոնական գրանցամատյանում գրանցված տվյալները։
 
Օրինակ, ինքնազբաղ անձանց համար նույնպես պահանջվում է վարչության համաձայնությունը, քանի որ կացության թույլտվության տրամադրումը սովորաբար տվյալ երկրամասին վերապահված իրավասություն է։
Սովորաբար վարչության նախնական համաձայնություն չի պահանջվում անհատների համար, որոնց վերոնշյալը չի վերաբերվում և որոնք նպատակ ունեն աշխատանքի և/կամ ուսման փնտրտուքների հիմքով վիզա ստանալ։ Գործակալության համաձայնությունից ազատված են նաև գիտնականները, կրթաթոշակակիր ուսանողները կամ այն ուսանողները, որոնք ունեն արտասահմանում  որևէ գերմանական դպրոցի ավարտակամ վկայական, ուշ հայրենադարձները  կամ միջպետական համաձայնագրով նախատեսված անձինք։
Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ օտարերկրացիների վարչության նախնական համաձայնությունը։ Այս նպատակով օգտակար է կապ հաստատել համապատասխան խորհրդատվական ծառայության հետ։
 
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը։
 
 
 
Վիզայի ընթացակարգ․ օգտակար հղումներ
Վիզայի տրամադրման իրավական հիմքերը սահմանված են Գերմանիայի Կացության մասին օրենքի (Aufenthaltsgesetz) § 6-ում, ինչպես նաև համապատասխան կացության թույլտվությունների վերաբերյալ օրենքի առանձին դրույթներում։
Օտարերկրացիների հարցերով վարչության (Ausländerbehörde) համաձայնությունը վիզայի տրամադրման համար կարգավորվում է Կացության մասին կանոնակարգով (Aufenthaltsverordnung) § 31-ով, իսկ բացառությունները՝ հաջորդող դրույթներով։
Վիզայի համար նախատեսված պետական տուրքերի չափերը սահմանված են Կացության մասին կանոնակարգով (Aufenthaltsverordnung) § 46-ով։
 
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության տեղեկատու նյութեր Ի՞նչ տեսակի վիզա է Ձեզ անհրաժեշտ։
 
Վիզա ստանալու և Գերմանիա մուտքի գործընթացը
Վիզայի դիմում
Վիզաների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության մանրամասն ուղեցույց